ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 
  • Փոփոխություններից հետո էլ օրենքի նախագիծը չի կորցրել իր ընտանիքաքանդ ու վտանգավոր բնույթը

    Փոփոխություններից հետո էլ օրենքի նախագիծը չի կորցրել իր ընտանիքաքանդ ու վտանգավոր բնույթը

    24.11.2017| 07:40
    Կառավարությունը, ինչպես արդեն հայտնի է, ս. թ. նոյեմբերի 16-ի թիվ 1433-Ա որոշմամբ հավանություն է տվել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագծին և մի շարք օրենսգրքերում և օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
  • Պէտք է հաւատք ներշնչել ժողովուրդին, տալով անոր տնտեսական եւ ընկերային ապահովութիւն՝  որպէսզի տէր կանգնի իր հայրենիքին

    Պէտք է հաւատք ներշնչել ժողովուրդին, տալով անոր տնտեսական եւ ընկերային ապահովութիւն՝ որպէսզի տէր կանգնի իր հայրենիքին

    24.11.2017| 07:36
    Երեւան մայրաքաղաքի մէջ, 18-էն 20 Սեպտեմբերին տեղի ունեցաւ «Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն եւ պատասխանատուութիւն» խորագրով Հայաստան-Սփիւռք հերթական վեցերորդ համահայկական համաժողովը:
  • Մեր սև հացը հանապազօր և օլիգարխի թուջե որկորը (անապատացվող հայրենիքի տերևաթափը)

    Մեր սև հացը հանապազօր և օլիգարխի թուջե որկորը (անապատացվող հայրենիքի տերևաթափը)

    24.11.2017| 07:06
    Նոյեմբերի վերջին անձրևապաղ հողմերն են շաչում Նաիրի երկրում։ Թախծոտ խինդն է ծիածանվել անտառներում և այգիներում։ Մարել են սալորենիների շեղջերի բոց-կարմիրը և ծիրանենիների տերևների հյուսքի խնկագույն ոսկին։ Աշունը հրաժեշտի վալսն է պարում։ Հուսանք, որ ձյունառատ կլինի գալիք ձմեռը, և սրսռուն ձյունահյուսքը կպարփակի երկրի և մեր հանցանքներն ու զանցանքները։
  • Սպասենք հավուր պատշաճի պատասխանի

    Սպասենք հավուր պատշաճի պատասխանի

    24.11.2017| 06:27
    Հասցեագրվող նամակի բաց տեքստն ինքնանպատակ չէ, իր հիմնավոր դրդապատճառն ունի: Ասվածը հիմնավորենք ժողովրդական խոսքով. «Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը»: Խորհրդային Միության օրոք սոցիալական բազմաբնույթ հարցերի ոլորտը հմտորեն համակարգում էր կարճ-կոնկրետ անվանում կրող սոցապնախարարությունը, որը, արդարամտորեն ասած, զերծ էր խարդավանքներից ու չարաշահումներից:
  • Մասնակցել են իբրև ձևի պարագա

    Մասնակցել են իբրև ձևի պարագա

    24.11.2017| 05:57
    ՀՀ առողջապահության նախարարությունն իր կայքում ս. թ. նոյեմբերի 20-ին «Հանրային քննարկում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ» վերտառությամբ հրապարակած հայտարարությամբ նոյեմբերի 22-ին իր կոլեգիայի դահլիճում քննարկման էր հրավիրել որոշ հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների անդամների:
  • Պետք է վերահսկվեն

    Պետք է վերահսկվեն

    24.11.2017| 05:38
    Կառավարությունը դարձյալ որոշեց գյուղացուն մենակ չթողնել տարերային աղետներից հասցված վնասի առջև:
  • Ելենա Շամովայի «Ես ապագա մայրիկ եմ» խորագրով թրեյնինգը

    Ելենա Շամովայի «Ես ապագա մայրիկ եմ» խորագրով թրեյնինգը

    23.11.2017| 13:34
    Նոյեմբերի 23-ին՝ ժամը 19․00-ին Skill.am-ի գրասենյակում (Հյուսիսային պողwta 10) տեղի կունենա ՌԴ-ից ժամանած հայտնի հոգեբան-խորհրդատու Ելենա Շամովայի «Ես ապագա մայրիկ եմե խորագրով թրեյնինգը։ Գրանցման հղումը: Միջոցառման հղումը:
  • Գինի, օղի, գարեջուր

    Գինի, օղի, գարեջուր

    23.11.2017| 11:51
    Գինին ընդարմացնում է, օղին եռանդ է հաղորդում, գարեջուրը` վստահություն: Մեր հույզերը ալկոհոլային խմիչքներին տարբեր արձագանք ունեն: Կարմիր գինու մեկ գավաթը մարդուն թուլացնում ու սիրառատ է դարձնում, օղին կամ վիսկին` եռանդուն ու ագրեսիվ` գրում է Daily Mail-ը:
  • ՀԵՀ-ը միացել է ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթին

    ՀԵՀ-ը միացել է ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթին

    22.11.2017| 12:05
    ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ նոյեմբերի 17-ին մեկնարկել է ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթը։ Աշխարհի բազմաթիվ երկրներ այդ շաբաթվա ընթացքում իրականացնում են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը, այս վարակի վերաբերյալ հանրության իրազեկության բարձրացմանը, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորմանը:
  • Մշակվել է «Արփի լիճ» ազգային պարկի էկոտուրիզմի զարգացման մարքետինգային ռազմավարություն (տեսանյութ)

    Մշակվել է «Արփի լիճ» ազգային պարկի էկոտուրիզմի զարգացման մարքետինգային ռազմավարություն (տեսանյութ)

    21.11.2017| 17:56
    «Կոմպասս» գիտահետազոտական կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն ձեռնամուխ է եղել «Արփի լիճ» ազգային պարկի՝ որպես էկոտուրիստական գոտու զարգացմանը և 2017թ. հուլիսից իրականացնում է «Էկոպարկ» ծրագիրը: